1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթում է Հրազդանում, Նոյեմբերյանում, Աշտարակում, պարտվում՝ Վարդենիսում, Աբովյանում Վանաձորում

Նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթում է Հրազդանում, Նոյեմբերյանում, Աշտարակում, պարտվում՝ Վարդենիսում, Աբովյանում Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել նախնական տվյալներ երկրի 36  համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 1524 ձայն։

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նախնական տվյալներով առաջարտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 1230 ընտրող, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 689 ձայն, իսկ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը՝ 1148 ձայն։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նույնպես առաջարտը իշխող ուժն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 2312 ընտրող, «Էջմիածին» դաշինքի օգտին՝ 1394 ընտրող։ «Իրական ժողովրդավարական» կուսակցությունը Վաղարշապատում ստացել է 79, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 45, «Հայրենատէր» կուսակցությունը՝ 197 ձայն։

Արարատի մարզի Մասիս համայնքում առաջատարը նախնական տվյալներով «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 2770 ընտրող։ «ՔՊ-ի օգտին Մասիսում քվեարկել է 2395 ընտրող։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում նախնական տվյալներով վստահ հաղթանակ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխող ուժի օգտին Աշտարակում քվեարկել է 5504 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 541, «Հայրենիք»-ը՝ 484 ձայն։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում, ըստ նախնական տվյալների, բացահայտ առաջատարը իշխող կուսակցությունն է։ Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 4301 ընտրող։ Հավաքած ձայներով ՔՊ-ին հաջորդում է «Ալաշկերտ» դաշինքը, որը ստացել է 1600 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։

Նախնական տվյալներով Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող ՔՊ-ն Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 1574 ընտրող։ ՔՊ-ն Ապարանում ստացել է 1474 ձայն։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում վստահ հաղթանակ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 9936 ընտրող, ՀՅԴ-ն Հրազդանում ստացել է 1117 ձայն, ԼՀԿ-ն՝ 455, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 710 ձայն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]