Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելաս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին իր առաջին հանդիպումն էր անցկացնում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: «Կարմիր սատանաներին» հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գնդակը77-րդ րոպեին խփեց Ֆրեդը:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 24 միավոր: Առաջատարը 35 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]