Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է դեկտեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհների մերկասառույցի մասին

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է դեկտեմբերի 9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհների մերկասառույցի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամինկլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]