Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 5-ին, ժամը 00։04-ին ահազանգ է ստացել, որ Մարմարաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Ե․, ծնված 1982 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ե․-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:20-ին, մարվել՝ 00:31-ին: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան այրվել է:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]