Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին հանդիպումների արդյունքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում՝ իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այդպիսի հանդիպում անցկացնել, երբ հանգամանքները թույլ կտան շարունակելու քննարկումները, որոնք մեկնարկել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, և Փարիզում՝ նոյեմբերին։ Համանախագահները հույս են հայտնել, որ այդ հնարավորությունը շուտ կընձեռվի։

Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]