Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը

ՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները 
քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զագրեբում դեկտեմբերի 2-3-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում էր Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

Խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԵԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովի, վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վլադիմիր Դրոբնյակի, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նեվեն Պելիցարիչի, ինչպես նաև` խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորությամբ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին և հետագա խորացմանը, այդ գործընթացում Խորվաթիայի դերին և ԱլԳ առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցերի:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գերեվարված անձանց անհապաղ վերադարձի կարևորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]