Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 32 հազար 974 դեպք
15:15, 4 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 32 հազար 974-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 9 միլիոն 769 հազար 11 է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվում է 1 միլիոն 17 հազար 126 մարդ: Մեկ օրում առողջացել է 35 հազար 182 քաղաքացի, առողջացածների ընդհանուր թիվը 8 միլիոն 471 հազար 813 է:
Մեկ օրում մահացել է 1215 վարակված: Մահերի ընդհանուր թիվը 280 հազար 72 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում