Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

36-ամյա կինը ձերբակալվել է տատի սպանության կասկածանքով

36-ամյա կինը ձերբակալվել է տատի սպանության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին՝ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո, դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներից բաղկացած խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Փրկարարների կողմից հրդեհը մարելուց հետո տվյալ բնակարանում հայտնաբերվել է նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և  դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]