Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել գիտնականների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել գիտնականների աշխատավարձերի 
բարձրացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել հունվարի 1-ից գիտության ոլորտում աշխատավարձերի սպասվող բարձրացումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե ոլորտի որ մասնագետը որքան աշխատավարձ կստանա նոր փոփոխություններից հետո:

Փաշինյանը հայտնել է, որ լաբորանտի աշխատավարձը 67 հազարից կդառնա 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագ լաբորանտի աշխատավարձը 76 հազարից կդառնա 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85 հազար 800-ից կդառնա 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99 հազարից կդառնա 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300-ից  կդառնա 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը  138 հազար 100-ից կդառնա  367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129 հազար 100-ից կդառնա 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը  141 հազար 400-ից կդառնա 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]