Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը միջազգային ֆորումին կներկայացնի «Գարդենիա» բեմադրությունը

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը միջազգային ֆորումին կներկայացնի 
«Գարդենիա» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը մասնակցում է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որն անցկացվում է Տաշքենդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ: Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի: Ներկայացումն ընդգրկված է մրցանակային ծրագրում։

Ֆորումի կազմակերպիչը Թատերական միությունների միջազգային համադաշնությունն է, որին աջակցում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Այն առաջին անգամ անցկացվել 2012-ին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդը՝ 2018 թվականին Երևանում (Հայաստան): Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար:

Ռուսական թատրոնը ֆորումին կմասնակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]