1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի

ԱՀԿ-ն կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Լինդմայերը:

«Ես առայժմ չեմ տեսել մահերի մասին գրանցումներ, որոնք կապված լինեն օմիկրոն շտամի հետ: Բայց մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, եւ դրանք ավելի շատ են լինելու, որովհետեւ ավելի շատ երկրներ են դա հսկում եւ մարդկանց թեստավորում:

Այնպես որ մեզ մոտ շատ ախտահարումներ կլինեն, ավելի շատ տեղեկատվություն, բայց, հուսով եմ՝ ոչ մահեր»,-ասել Է նա: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոր շտամի մասին ավելի ստույգ տվյալները կհայտնվեն մի քանի շաբաթ անց: Նախնական ուսումնասիրություններն առայժմ խոսում են միայն այն մասին, որ օմիկրոնը կարող Է ավելի վարակիչ լինել, քան COVID-19-ի նախորդ բոլոր տարատեսակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]