1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին  միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիպրոսում ՀՀ դեսպանությունից:

«Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում էի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]