Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր Է ընտրել Կուրցի հեռանալուց հետո

 Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը նոր կանցլեր Է ընտրել Կուրցի հեռանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ՆԳ նախարարության ներկայիս ղեկավար Կառլ Նեհամերը կգլխավորի Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ)՝ քաղաքականությունից նախկին կանցլեր Սեբաստրիան Կուրցի վերջնականապես հեռանալուց հետո եւ կդառնա հանրապետության հաջորդ կանցլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ORF հեռուստառադիոկորպորացիան: Որոշումն ընդունվել Է դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ԱԺԿ-ի նիստում:

Դեկտեմբերի 2-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության բազմամյա նախագահ Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ վայր Է դնում իր լիազորությունները: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերին նա կանցլերի պաշտոնից հրաժարական տվեց հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին: Քաղաքական գործիչը նշել Է, որ դեկտեմբերի 3-ին իր լիոզորությունները կփոխանցի ԱԺԿ-ի ղեկավարին:

Նրանից հետո Ավստրիայի ներկայիս կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարեց լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասին՝ համոզմունք հայտնելով, որ կուսակցության նախագահի եւ կառավարության ղեկավարի գործառույթները պետք Է կենտրոնացված լինեն մեկ ձեռքում: Ավելի ուշ ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց Հեռնոտ Բլյումելը՝ Կուրցի զինակիցը: Խոստանում Է թափուր դառնալ նաեւ կրթության նախարարի պաշտոնը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ավստրիայի ֆինանսների նախարարությունը պետք Է գլխավորի Մագնուս Բրուները, ներքին գործերի նախարարությունը՝ Գերհարդ Քառները, կրթության նախարարությունը՝ Մարտին Պոլաշեկը: Նրանք բոլորը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]