Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն ստորագրել է Ֆրանսիայից 80 կործանիչների ձեռքբերման պարտավորագիր. AFP

ԱՄԷ-ն ստորագրել է Ֆրանսիայից 80 կործանիչների ձեռքբերման պարտավորագիր. AFP

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Ֆրանսիան համաձայնության են եկել ֆրանսիական 80 Rafale բազմանպատակ կործանիչների եւ 12 Caracal բազմանպատակ ուղղաթիռների ձեռքբերման շուրջը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բացի ԱՄԷ-ի տարածքում երեք ֆրանսիական ռազմակայանների առկայությունից (Ֆրանսիայի եւ Էմիրությունների միբեւ) փոխադարձ վստահությունն արտացոլվում Է 80 Rafale ինքնաթիռների եւ 12 Caracal ուղղաթիռների եւ դրանց հետ կապված մանրամասերի ձեռքբերմամբ»,- ասված Է մամուլի տեղեկագրում:

ԱՄԷ-ի՝ Rafale կործանիչների պատվերը դարձել Է ամենախոշորը 2004 թվականին դրանք շահագործման հանձնելու պահից: AFP-ի տվյալներով՝ պարտավորագիրն ստորագրվել Է Դուբայ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով:

Ֆրանսիայի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագրի ստորագրման արարարողությունը տեղի Է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի մասնակցությմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ երկկողմ համագործակության հարցերը Կատարի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ՝ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին այդ երկրներ կատարվող ուղեւորության ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]