Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ձմեռնամուտի համերգ. «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ

Ձմեռնամուտի համերգ. «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի 
հայաստանյան պրեմիերաներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգ»-ին Հայաստանում կհնչեն Գ. Հոլսթի, Պ. Հինդեմիթի, Դ. Լիգետիի, Վ. Տորմիսի, Ա. Պյարտի, Վ. Բուխենբերգի, Մ. Օստրժիգայի ստեղծագործությունները, որոնք մեր երկրում առաջին անգամ են կատարվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն  տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«20-րդ դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային երաժշտության յուրատեսակ էքսկուրս է լինելու։ Նրանք ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, սակայն խոսել են «տարբեր» լեզուներով, տարբեր մտածողությամբ ու մոտեցումներով», - նշում է խմբավար Նարինե Ոսկանյանը։

Համերգի առանձնահատկություններից մեկը լեզուների բազմազանությունն է. հնչելու են գործեր ֆրանսերենով, անգլերենով, լատիներենով, ինչպես նաև հունգարերենով և էստոներենով։

Համերգը նվիրված է Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]