Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանդիպել են Ստոկհոլմում

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանդիպել են Ստոկհոլմում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։

Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]