Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի 
հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի  վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:

Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Հոկտեմբերի 14-ին, երբ դատարանը քննում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը, Բաքվի «ռազմաավարի պուրակից» հեռացվել էին բոլոր մանեկեններն ու սաղավարտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]