Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Կուրցը պաշտոնապես հավաստեց իր հեռանալը քաղաքականությունից

 Կուրցը պաշտոնապես հավաստեց իր հեռանալը քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը դեկտեմբերի 1-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել Է, որ թողնում Է «Կանաչների» հետ կոալիցիան գլխավորող Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահի պաշտոնը եւ հեռանում Է Ավստրիայի քաղաքականությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում տարբեր պաշտոններում լինելով քաղաքականության մեջ եւ կառավարությունում՝ ինքը շատ բան Է սովորել եւ չափազանց շնորհակալ Է այդ ժամանակի համար: Անցած շաբաթները դյուրին չեն եղել իր համար ներկուսակցական իրադարձությունների ֆոնին, իսկ որդու ծնունդը դարձել Է առանձնահատուկ հրաշք եւ ուրախություն իր կյանքում, խոստովանել Է Կուրցը: «Վաղը ես կհրավիրեմ կուսակցության նախագահության հանդիպում եւ կհանձնեմ կուսակցության նախագահի՝ իմ լիազորությունները,- ասել Է Կուրցը:- Հետագա շաբաթների ընթացքում վայր կդնեմ իմ բոլոր քաղաքական պարտականությունները»:

Ավելի վաղ Կուրցի այս պլանների մասին հայտնել Է Kronen Zeitung թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ Կուրցն այդ որշումն ընդունել Է որդու ծնվելուց հետո:

ԱԺԿ-ի առաջնորդ պետք Է դառնա ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը: Նոյեմբերի 27-ին Կուրցը հայտնել Է, որ ինքը եւ իր կյանքի ուղեկցուհին ունեցել են առաջին երեխան: Զույգը նորածնին Կոնստանտին Է կոչել:

Կուրցը 2021 թվականի հոկտեմբերին թողել Է Ավստրիայի կանցլերի պաշտոնը՝ կաշառակերության աջակցման եւ վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]