Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Սևան»-ը հեռացվել է Հայաստանի առաջնությունից

«Սևան»-ը հեռացվել է Հայաստանի առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևան»-ը հեռացվել է առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն հերթական նիստից հետո կայացրել է հետևյալ որոշումը. «Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]