Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի 
ստեղծման հարցերով լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցելու  ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշել է, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր եւ որ ամենակարեւորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]