1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահը ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի առթիվ շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին

ՀՀ նախագահը ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի առթիվ շնորհավորել է Աբու Դաբիի 
Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 50-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության հինգ տասնամյակները նշանավորվում են տպավորիչ ձեռքբերումներով և առաջընթացով, որոնք իրականություն են դարձել հմուտ կառավարման և անխոնջ աշխատանքի շնորհիվ։ Կրթության, գիտության և նորարարությունների վրա հիմնված Ձեր նախաձեռնություններն ու ծրագրերն, անկասկած, Միացյալ Էմիրություններին հաստատակամ քայլերով ուղղորդում են դեպի առավել բարեկեցիկ ապագա:

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների դինամիկ զարգացող հարաբերությունները:

Առանձնահատուկ կարևորում եմ մեր հանդիպումներն ու շփումները, որոնք ավելի են խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակցությունը:

Համոզված եմ, որ պարբերաբար հանդիպումների և միասնական ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]