Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանցի ծանրորդուհին հաղթել է Երեւանի ծանրամարտի բաց առաջնությունում

Սեւանցի ծանրորդուհին հաղթել է Երեւանի ծանրամարտի բաց առաջնությունում

 ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանցի ծանրորդուհի Ալինա Սուքիասյանը հերթական հաղթական արդյունքն է գրանցել՝ առաջին տեղը գրավելով Երեւանում տեղի ունեցած ծանրամարտի բաց առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը  պոկում վարժությունում բարձրացնելով նախ 65, ապա 70 եւ 73-կիլոգրամանոց ծանրաձողը՝ հավասարը չի ունեցել իր քաշային կարգում։ Հրում վարժությունում Ալինան բարձրացրել է 80 եւ 85-կիլոգրամանոց ծանրաձողը։ Այս անգամ նրա համար անհաղթահարելի է մնացել 88 կիլոգրամը, սակայն դա չի խանգարել  նրան՝ գրավել առաջին տեղը նաեւ հրում վարժությունում։
Երկամարտի 158 կգ արդյունքով Ալինա Սուքիասյանը դարձել է առաջնության հաղթող։
«Ալինա Սուքիասյանը սովորում է Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդամենը երկու տարի է, ինչ ծանրամարտը դարձրել է իր ամենօրյա զբաղմունքը, եւ գրանցած հաջողություններն էլ այս մարզաձեւում նրա համար բացելու են առավել խոստումնալից ճանապարհներ:
Մեր մարզուհին արդեն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am