1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դասասենյակն այսուհետև կրում է Արցախյան վերջին պատերազմի հերոսի անունը

Դասասենյակն այսուհետև կրում է Արցախյան վերջին պատերազմի հերոսի անունը

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Լեւոն Լեւոնյանի անունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից՝ Լեւոն Լեւոնյանը նույն դպրոցի շրջանավարտն էր, Հայոց բանակի ժամկետային զինծառայողը։  Դասասենյակի անվանակոչումն ու բացումը տեղի է ունեցել հանդիսավոր պայմաններում։

«Լեւոնն իր շուրջն էր համախմբել դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին, դպրոց այցելած հյուրերին։ Հերոսը վերադարձել էր դպրոց, արդեն՝ ընդմիշտ, վերադարձել էր իր դասասենյակ, որ այսուհետև էլ իր կարճ ու իմաստալից կյանքի միջոցով, իր հերոսացմամբ դառնա օրինակ հայրենապաշտության եւ նվիրումի։ Օրը Լեւոնինն էր, օդը լցված էր նրա շնչով։ Դպրոցի աշակերտներն իրենց ավագ ընկերոջը ներկայացրին մանկությունից մինչ հերոսացում, որին հաջորդեց Լեւոն Լեւոնյանի անունը կրող դասասենյակի բացման արարողությունը։ Դասասենյակի բացման պատիվը տրվեց նրա մորը՝ Անժելա Մնացականյանին։ Քիչ անց Լեւոնի մեծադիր լուսանկարն ու անկյունը ողողվեց վարդերով, իսկ վարդերի հետ՝ հիշողություններով, հերոսին բնորոշ պատմություններով, խոսք ու զրույցով։

Ինչպես նշեց թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Գեւորգյանը, դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները մեծագույն պատասխանատվություն ունեն եւ իրենց դպրոցի լավագույն շրջանավարտի «կյանքը» փորձելու են շարունակել նաեւ այսպես՝ ուժ առնելով Լեւոնի եւ նրա հերոս ընկերների գործած սխրանքներով»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]