1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավարտվել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի շինարարությունը

Ավարտվել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի շինարարությունը

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի   «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի շրջանակներում ավարտվել են Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ  ճանապարհի  հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության միջոցներով։ Վերականգնված մարզային ենթակայության ճանապարհահատվածը Սեւան քաղաքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերը կապում է միմյանց, իսկ Սեւան քաղաքի կենտրոնը՝ Սևան քաղաքի կենտրոնը՝ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների հետ։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել  է 801 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 775,7 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտվել 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Ճանապարհը հիմնանորոգվել է 5300 գծամետր երկարությամբ, որից 600 գծամետրը կազմել են Գոմաձորի եւ Ցամաքաբերդի դպրոցներ տանող մուտքերը։

«Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը Սեւան համայնքի համար ունի գերակա նշանակություն, որի շնորհիվ լուծվեց տասնամյակներ շարունակ հիմնախնդիր դարձած հարցը: Համայնքային բյուջեի միջոցներով այս ճանապարհահատվածում իրականացվել է եւս մեկ առաջնահերթություն ներկայացնող ծրագիր` Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի Կոմիսարների փողոցի կոյուղագծի կառուցման եւ գործող ցանցին միացման ծրագիրը: Աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 3 միլիոն 777 հազար դրամ։ Կոյուղագծի երկարությունը 164 մետր է: Կառուցվող կոյուղագիծը միացվել է գոյություն ունեցող, գործող դիտահորին»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]