Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Ռուսաստանում 11 ամսում գազի արդյունահանումն ավելացել Է 10,6 տոկոսով

Ռուսաստանում 11 ամսում գազի արդյունահանումն ավելացել Է 10,6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10,6 տոկոսով ավելացել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 692,76 մլրդ խորանարդ մետր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Վառելիքա-Էներգետիկական համալիրների կենտրոնական կարգավարական վարչության (ՎԷՀ ԿԿՎ) օպերատիվ ամփոփագիրը: Նոյեմբերին ՌԴ-ում արտադրվել Է 66,1 մլրդ խորանարդ մետր գազ (աճը՝ 4,6 տոկոս՝ անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ): «Գազպրոմ»-ի տվյալները ՎԷՀ ԿԿՎ-ն առանձին չի հրապարակի:

Դրանք ներառված են որպես հաշվարկային «մյուս ընդերքօգտագործողների» արդյունահանման ծավալում, որոնք 2021 թվականի հունվար-նոյեմբերին արդյունահանել են 499,42 մլրդ խորանարդ մետր գազ (նոյեմբերին՝ 47,13 մլրդ խորանարդ մետր գազ): Գազի խոշորագույն անկախ ընկերությունը՝ ՆՈՎԱՏԷԿ-ը, ընթացիկ տարվա 11 ամսում արտադրել Է 70,14 մլրդ խորանարդ մետր գազ (նոյեմբերին՝ 6,36 մլրդ խորանարդ մետր գազ): ՎԷՀ ԿԿՎ-ն առաջվա պես առանձին Է հաշվառում «Բաշնեֆտ»-ի արդյունահանումը, չնայած այն բանին, որ 2016 թվականից ընկերությունը մտնում Է «Ռոսնեֆտ»-ի մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]