1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների մշակումն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը. ԱՄՆ

ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների մշակումն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը. ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալստիկ հրթիռների եւ այլ սպառազինությունների մշակման՝ ԿԺԴՀ-ի ծրագրերն ավելի ու ավելի են ապակայունացնում տարածաշրջանի իրադրությունը: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Սեուլում իր հարավկորեացի պաշտոնակից Սո Ուկի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն իր կայքում հեռարձակում Է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը «հավաստել են համատեղ գնահատումը, որի համաձայն ԿԺԴՀ-ն շարունակում Է մշակել բալիստիկ հրթիռներ եւ սպառազնություն, ինչն ավելի ու ավելի Է ապակայունացնում տարածաշրջանային անվտանգությունը»,- ընդգծել Է Պենտագոնի ղեկավարը: Միացյալ Նահանգները Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման հասնելու լավագույն միջոցն Է համարում դիվանագիտական մոտեցումը ԿԺԴՀ-ի նկատմամբ, հայտարարել Է Օսթինը:

«Մենք ձգտում ենք Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման: Եվ մենք կարծում ենք, որ այդ նպատակին հասնելու լավագույն միջոցն ստուգված եւ գործնական մոտեցումն Է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական շփումներին»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]