1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատվաստումներն ավելի հասանելի են դառնում. նոր շարժական կետ՝ Ապարանի կենտրոնում

Պատվաստումներն ավելի հասանելի են դառնում. նոր շարժական կետ՝ Ապարանի 
կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարանի կենտրոնում «Գնթունիք» ՍՊԸ-ի երկրորդ հարկում սկսել է գործել պատվաստումների շարժական նոր կետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, պատվաստման շարժական կետերի համակարգող Լուսինե Հովհաննիսյանը հայտնեց, որ այն գործում է նոյեմբերի 28-ից:

«Շտապօգնության մեքենան կանգնած է հենց «Գնթունիքի» դիմաց: Իսկ պատվաստումն իրականացվում է երկրորդ հարկում»,- ասաց Հովհաննիսյանը:

Այդ հատվածում մարդկանց շարժը շատ է, նոր կետում պատվաստվում են մեծ մասամբ մոտակա տարածքների բնակիչները: Այդ ճանապարհով անցնող ուղևորները ևս, նկատելով «Շտապ օգնության» մեքենան, երբեմն կանգ են առնում, պատվաստվում: Նոր շարժական կետում առկա են Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերը: Այստեղ ևս պատվաստումից առաջ իրականացվում է անհրաժեշտ զննություն,  չափում են ջերմությունը, զարկերակային ճնշումը, ստուգում սատուրացիան, կատարում առողջական վիճակի մասին ճշտումներ:

Պատվաստումների շարժական կետը գործում է ժամը 11:00-18:00-ն:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են Sputnik V, AstraZeneca, Sinopharm, Moderna պատվաստանյութերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]