Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը  

Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև շուրջ 5 կմ երկարությամբ 
ճանապարհահատվածը

 

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգվել է Շիրակ և Կամո գյուղերի միջև ընկած շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում նորոգված ճանապարհահատվածը համապատասխանում է բոլոր արդիական պահանջներին. վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։

«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։  Շիրակ և Կամո գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն: Սա կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է նաև Կամոյի մանկապարտեզը։ 49,8 մլն դրամի շրջանակում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։ Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, շենքը նախատեսված է 55 երեխայի համար։

 Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am