Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու գործում ՌԴ դերակատարության մասին

Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու 
գործում ՌԴ դերակատարության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Խոսքը ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում մեր առանցքային դերակատարության մասին է»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է նաև Աֆղանստանի, Լիբիայի, Եմենի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ հարցերով աշխատանքներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]