Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

«Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]