Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մյունխենի կայարանից ոչ հեռու պայթել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբ. Bild

Մյունխենի կայարանից ոչ հեռու պայթել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից 
մնացած ավիացիոն ռումբ. Bild

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ունի, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bild-ը:

Մյունխենի ոստիկանությունից հայտնել են, որ «վտանգավոր գոտին շրջափակված է, իսկ դրա սահմաններից դուրս վտանգ չկա»:

Իրավապահները հայտնել են, որ Մյունխենի կենտրոնական կայարանում գնացքների ընթացքը դադարեցված է:

Bild-ի տվյալներով՝ կատարվածի պատճառը եղել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբի դետոնացիան: Բավարիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Իոահիմ Հերմանը հաստատել է, որ հորատման աշխատանքների ժամանակ շինարարները բախվել են գետնի տակ պահվող 250 կիլոգրամանոց պայթուցիկի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]