1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՀ-ի ղեկավարը օմիկրոնի սպառնալիքի կապակցությամբ եվրոպացիներին կոչ Է արել լրիվ պատվաստվել

ԵՀ-ի ղեկավարը օմիկրոնի սպառնալիքի կապակցությամբ եվրոպացիներին կոչ Է արել լրիվ պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԱՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ լրիվ պատվաստումը եւ բուստերային ներարկումները Եվրոպայում վերածնվող կորոնավիրուսի դելտա շտամի եւ նոր սպառնալիքի՝ օմիկրոն շտամի դեմ, կպաշտպանեն ԵՄ-ի բնակչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լրիվ պատվաստվելը եւ բուստերներն ապահովում են ամենահուսալի պաշտպանությունը:

Եվ դրանք հասանելի են արդեն այժմ»,-ասել Է ԵՀ-ի ղեկավարը՝ հանդես գալով դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող Է լուծել COVID-19-ի հիվանդացության դեպքերի արագ աճի խնդիրը:

«Այսօր մենք ներկայացնում ենք պատվաստման ուղղությամբ մեր ջանքերի եւ բուժման բնագավառում ներդրումների ակտիվացման գործողությունների լայն շրջանակ»,-ասել Է ֆոն դեր Լյայենը: ԱՀԿ-ի զեկույցի համաձայն, մուտացիաների պատճառով, որոնք կարող են օմիկրոնը դարձնել ավելի վարակիչ շտամ, այն բանի հավանականությունը, որ այն արագորեն կտարածվի ամբողջ աշխարհում, չափազանց բարձր Է: Գլոբալ ռիսկը, որը կապված Է նոր շտամի հետ, ԱՀԿ-ն նույնպես չափազանց բարձր Է գնահատել: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում Է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը, որը հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դասակարգել որպես անհանգստություն առաջացնող:

ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն Է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող Է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, ինչպես դելտա շտամը: Նոր շտամը հայտնաբերվել Է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]