Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը` «թուրքական աշխարհի քարտեզի» մասին

ՌԴ-ն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը` «թուրքական 
աշխարհի քարտեզի» մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված «թուրքական աշխարհի քարտեզին», որում ընդգրկվել է Ռուսաստանի հարավային հատվածները, Արևմտյան Սիբիրը և այլ երկրների տարածքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դաշնության խորհրդի նիստում Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝«ցեղակիցների» բնակության վայրին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները:

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ: Եվ մենք  ևս ունենք այդպիսի տարածք մեր ցեղակիցների և մեր հայրենակիցների, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ նրանց տալով տարբեր տոնայնություն: Դա, առաջին հերթին, ողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր հայրենակիցների հսկայական քանակն է Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում,ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում» - ասել է Լավրովը:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]