Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս

Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսության աճի իր գնահատականը հոկտեմբերին կանխատեսված 2,8 տոկոսից նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս, եւ չի փոխել 2021 թվականի վերաբերյալ իր սպասումները՝ 4,3 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը հաջորդ տարի, կանխատեսումների համաձայն, կկազմեն 2,4 տոկոս՝ նավթային հատվածում շարունակվող վստահ աճի ֆոնին, իսկ հետո կդանդաղեն մինչեւ 1,8 տոկոս՝ 2023 թվականին»,-ասվում Է զեկույցում: Կանխատեսումային այս գնահատականները բազային սցենարի շրջանակներում, նշում Է ԿԲ-ն, ելնում են այն ենթադրություններից, որ 2022 թվականին պատվաստման ռուսաստանյան ծրագիրը կշարունակվի մոտավորապես նույնպիսի տեմպերով, ինչպես 2021 թվականին, ինչի արդյունքում տարվա մեծ մասի ընթացքում բնակչության զգալի մասը կմնա չպատվաստված:

Համապատասխանաբար, կարելի Է սպասել, որ կպահանջվեն մշտական եւ պարբերաբար կատարվող միջոցառումներ COVID-19-ի դեմ պայքարելու համար, ինչը բացասաբար կազդի տնտեսության աճի վրա: Պատվաստումների ծավալումն ավելի լայն մասշտաբներով կարող Է դրական գործոն դառնալ կանխատեսման համար, կարծում Է բանկը: Բացի այդ, բազային սցենարը ենթադրում Է, որ դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղեգիծը կպահպանվի եւ ընդհանուր առմամբ արդյունավետ կլինի զսպելու գնաճի ճնշումը:

Սակայն «այս տարի գնաճն անակնկալ Է դարձել բազմաթիվ կանխատեսողների համար, եւ եթե բարձր գնաճն ավելի հաստատուն լինի, քան սպասվում Է, եւ պահանջի ավելի ուժեղ խստացված դրամավարկային քաղաքականություն, քան կարելի Է այժմ ենթադրել, դա կարող Է նվազեցված ճնշում ցուցաբերել ներքին պահանջարկի եւ տնտեսության աճի վրա»,-նշվում Է զեկույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]