Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Իրանի երկու քաղաքացի Թբիլիսիում մահացել է շմոլ գազով թունավորվելուց

 Իրանի երկու քաղաքացի Թբիլիսիում մահացել է շմոլ գազով թունավորվելուց

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տղամարդ, որոնց նախօրյակին մեռած են գտել Թբիլիսիի Շարտավա փողոցի տներից մեկում, Իրանի քաղաքացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստանը» հաղորդում Է իրադարձության վայրից: Ըստ նախնական վարկածի, երիտասարդների մահվան պատճառը դարձել Է շմոլ գազով թունավորումը:

Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համաձայն, այն տանը, որտեղ գտնվել են այդ մարդկանց մարմինները, տեղադրված Է եղել ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով:

«Նրանք Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ 33 տարեկան, իսկ մյուսը՝ ավելի մեծ տարիքի: Բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել Է ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով, որը մենք հանել ենք: Այրման բաց խցիկով ջրատաքացուցիչի տեղադրումը փակ տարածությունում արգելված Է»,-նշել Է Tbilisi Energy ընկերության արագ արձագանքման աշխատակից Տարիել Գվինիաշվիլին:

Տարածքը, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, ունի առեւտրային գրանցում եւ կամավոր վերածվել Է բնակելի տարածքի: Տունը վարձակալությամբ Էր տրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]