Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հանրապետությունում առաջիկա 2 օրը սպասվում են տեղումներ

Հանրապետությունում առաջիկա 2 օրը սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, դեկտեմբերի 2-6-ը՝ առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Մարզերի զգալի մասում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից,

դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-ին և 3-ին, հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձնախառն անձրև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]