1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

FDA-ի փորձագետները հանձնարարել են ԱՄՆ-ում թույլատրել COVID-19-ի դեմ Merck պատրաստուկի կիրառումը

FDA-ի փորձագետները հանձնարարել են ԱՄՆ-ում թույլատրել COVID-19-ի դեմ Merck պատրաստուկի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) կոնսուլտատիվ խումբը ձայների մեծամասնությամբ հանձնարարել Է հավանություն տալ COVID-19-ի դեմ Merck ամերիկյան ընկերության պատրաստուկի օգտագործմանը կորոնավիրուսի ծանր ընթացքի բարձր ռիսկի ենթակա մեծահասակ անձանց կողմից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hill-ը: Խումբը հանձնարարել Է նոյեմբերի 30-ին տեղի ունեցող քվեարկության ընթացքում մոլնուպիրավիր պատրաստուկի կիրառմանը հավանություն տալ 13 «կողմ» եւ տասը «դեմ» ձայներով: Դրա հետ մեկտեղ FDA-ը դեռ պետք Է որոշի՝ հետեւել արդյոք կոնսուլտացիոն խմբի հանձնարարականին:

Հրատարակությունը նշում Է, որ քվեարկությունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ FDA-ը հրապարակել Է իր մեկնաբանությունը մոլնուպիրավիրի մասին, որում եզրակացություն Է արվել պատրաստուկի արդյունավետության վերաբերյալ, բայց երկյուղներ են հայտնել հղիների վրա դրա ազդեցության առնչությամբ: Merck-ի ներկայացուցիչները հղիներին եւ կրծքով կերակրողներին հանձնարարել են չընդունել հաբերը հնարավոր ռիսկերի պատճառով: Merck-ի ներկայացուցիչը նաեւ FDA-ին հաղորդել Է, որ ընկերությունը չի թեստավորել COVID-19-ի նոր շտամի դեմ մոլնուպիրավիրը, բայց սպասում Է, որ հաբն արդյունավետ կլինի այդ տարատեսակի դեմ:

Դեղամիջոցների արտադրողը մոլնուպիրավիրի կիրառման շտապ թույլտվության հայտ Է ներկայացրել անցած ամիս, հետազոտությունից հետո, որը ցույց Է տվել, որ պատրաստուկը COVID-19-ով հիվանդների հոսպիտալացումը նվազեցնում Է 50 տոկոսով: Դրա հետ մեկտեղ նորացված տվյալները վկայել են պատրաստուկի փոքր արդյունավետության մասին: Դրանց համաձայն, մոլնուպիրավիրը 30 տոկոսով կրճատում Է հոսպիտալացումների թիվը: Նշվում Է, որ պատրաստուկը չի կիրառվելու որպես կանխարգելիչ միջոց, այն նշանակելու են արդեն ախտահարված չափահաս մարդկանց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]