Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են 
համագործակցության ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշում է, որ ճանապարհային քարտեզը ներառում է փոխգործակցություն հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում:

«Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։ Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- նշել է Հայկ Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]