Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով

Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեք մարդ զոհ Է դարձել հրաձգությանը, որը նոյեմբերի 30-ին իրանացվել Է ամերիկյան Միչիգանի նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Եվս վեց մարդ հրաձգության հետեւանքով տուժել Է, այդ թվում՝ մեկ ուսուցիչ:

Բոլոր զոհվածները դպրոցի աշակերտներ են: Գնդակոծության մեջ կասկածվողը ձերբակալվել Է: Այն դպրոցի 15-ամյա աշակերտ Է:

Ոստիկանները ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակ: Նախնական տվյալների համաձայն, հրաձիգը գործել Է միայնակ:

Ներկայում ոստիկանները զննում են դեպքի վայրը: Բացառված չԷ, որ զննության ժամանակ Էլի զոհեր կգտնվեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]