Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք. մահացել է 43 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք. մահացել է 43 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 հազար 20 դեպք, որոնցից 317 հազար 765-ը`առողջացած, 7610-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 198 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7279 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 502 նոր դեպք, առողջացել է  590 քաղաքացի, արձանագրվել է մահվան 43 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն  373 հազար 959-ի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]