1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստան - ԱՍԵԱՆ առաջին ռազմածովային վարժանքները

Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստան - ԱՍԵԱՆ առաջին ռազմածովային վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստանի եւ Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ)՝ պատմության մեջ առաջին ռազմածովային վարժանքները: Դեկտեմբեի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՍԵԱՆ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողությանը ներկա Էին ԱՄԵԱՆ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը եւ Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան: «Այս վարժանքները տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ բարգավաճման մասին են,- նշել Է Իվանովը:- Մենք նոր Էջ ենք բացում մեր ռազմավարական գործընկերության մեջ»: Իր կողմից Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի 1-ին նավատորմի հրամանատար դերծովակալ Աբդուլ Ռասիիդը հայտարարել Է, որ զորավարժություննեը «կբարելավեն ՌԴ-ի եւ ԱՍԵԱՆ-ի զինվորականների փոխգործակցությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաեւ կամրապնդեն նրանց միջեւ բարեկամությունը»:

Ռուսաստան - ԱՍԵԱՆ ռազմածովային վարժանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում՝ Հյուսիսային Սումատրայի շրջանում: Ռուսաստանի կողմից դրանց կմասնակցի «Ադմիրալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային նավը: Վարժանքները բաժանված են երկու փուլի՝ վիրտուալ եւ ծվային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]