Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անասնագոմի այրվելու հետևանքով անկել է մոտ 700 ոչխար. հրդեհ՝ Լիճք գյուղում

Անասնագոմի այրվելու հետևանքով անկել է մոտ 700 ոչխար. հրդեհ՝ Լիճք գյուղում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մանրամասնելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է անասնագոմը, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]