Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին, որոնց թվում նաև երեխա է եղել

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին, 
որոնց թվում նաև երեխա է եղել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին  ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան), կան արգելափակված քաղաքացիներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/5 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել արգելափակված վարորդին և ուղևորներին (Լ․ Չ․, ծնված 1991 թ․ և Ն․ Գ․, ծնված 2016 թ․) ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]