Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Արա Բաբլոյանը Covid-ի դեմ պայքարի հիմնական միջոց է համարում պատվաստումը

Արա Բաբլոյանը Covid-ի դեմ պայքարի հիմնական միջոց է համարում պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանն այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:

«Դեռ անցած տարի մարտին ես իմ կարծիքը ներկայացրեցի, որ այս համաճարակի դեմ պայքարելու հիմնական միջոցը պատվաստումն է: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եվ դրա վառ ապացույցն այն երկրների ցուցանիշներն են, որտեղ բավականին մեծ տոկոսով բնակչությունը պատվաստված է, և մահացությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում»,- նշում է Բաբլոյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]