Podcast-Sport. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն` անցնող տարվա մասին
09:23, 1 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող մարզական տարվա մեծագույն նվաճումների շարքում մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանի՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալն է:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Արթուր Դավթյանի հետ ամփոփել ենք անցնող տարին:
«Ինձ համար բացարձակ այլ զգացողություն էր այս տարի ապրիլի 24 Եվրոպայի չեմպիոն դառնալը, քանի որ գիտեք, թե ինչ նշանակություն ունի մեզ համար այդ օրը: Եվ այլ զգացողություն էր Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելը»,-ասաց Դավթյանը:
2021 թվականին Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ ոսկե մեդալակիր, ինչպես նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում