Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրությանը ներկայացվեցին բացառիկ հնագիտական նմուշներ Շահումյանի նորահայտ դամբարանից

Հանրությանը ներկայացվեցին բացառիկ հնագիտական նմուշներ Շահումյանի նորահայտ 
դամբարանից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական արվեստների թանգարանում ցուցադրվեցին վաղ բրոնզեդարի Կուր-արաքսյան մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Շահումյանի դամբարանը հայտնաբերել է Մուշեղ Հարությունյանը՝ իր այգում ծառատունկի ժամանակ: Հուշարձանի և տարածքի ուսումնասիրությունը սկսվել է այս տարվա օգոստոս ամսին։ Մուշեղ Հարությունյանի խոսքով, եթե պարզվի, որ  հարակից տարածքները ևս հնագիտական նշանակություն ունեն, ապա կտրամադրեն այդ նպատակներով: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը աշխատանքների առաջին իսկ օրերին պարզել է, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել է դամբարան, որը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: «Անսպասելի կերպով պարզվեց, որ այն հսկայական օբյեկտ է, որը պարունակում էր ավելի քան 30 հանգուցյալի կմախքներ և իրենց ուղեկցող իրեր՝ ավելի քան 60 կավից, մոտ 100 բրոնզե իր, հազարավոր ուլունքներ տարբեր նյութերից պատրաստված և այլն»,-ասաց նա: Բադալյանը շեշտեց, որ միանշանակ շարունակելու են աշխատանքները և հույս ունեն, որ կավարտեն ամբողջ ուսումնասիրությունը, քանի որ այն  արտասովոր հուշարձան-դամբարան է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորեց բոլորին նմանատիպ բարձրարժեք գտածոների կապակցությամբ: Փոխնախարարը նշեց, որ կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է այսուհետև Հայաստանի ընդերքի գանձերը դարձնել հանրային սեփականություն, և ջանք չխնայել իրականացնելու միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն մեր արժեքների հանրայնացմանը

Ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի պատմության թանգարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]