Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն

ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն 
է ԱՄՆ համար. Բլինկեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առանցքային խնդիր է համարում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև վստահ է, որ այն նորացման անհրաժեշտության ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ըստ «ՏԱՍՍ»-ի, Լատվիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Բայդենի համար առաջնահերթություն է դաշնակիցների հետ փոխգործակցության ակտիվացումը ՝ սկսած ՆԱՏՕ-ից։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՆԱՏՕ-ի ամբողջական արդիականացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի ռազմավարական հայեցակարգը, որի շուրջ մենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցինք վերջին գագաթնաժողովում, այժմ ամբողջությամբ իրագործվի»,- նշել է ԱՄՆ ԱԳՆ ղեկավարը։

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք շատ աշխատանք ունենք անելու բոլոր հարցերի շուրջ՝ սկսած սպառազինությունների վերահսկողությունից, զինաթափումից և չտարածումից մինչև մարտահրավերները Արևմտյան Բալկաններում և, իհարկե, Ռուսաստանի տագնապալի գործողությունները Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև այն, ինչ մենք տեսանք Բելառուսում, և միգրանտների օգտագործումը որպես քաղաքական զենք»,- ընդգծել է Բլինկենը՝ խոսելով Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ընդգծել է, որ Մոսկվան արձանագրում է արևմտյան երկրներից եկող ինֆորմացիոն արշավը՝ Ռուսաստանը իբրև Ուկրաինայում հակամարտության կարգավորման պրոցեսին սպառնալիք ներկայացնելու նպատակով։ Նա չի բացառել, որ այդ գործունեությունը միտված է Կիևի հավանական ագրեսիվ մտադրությունները քողարկելուն։ Բացի այդ, Պեսկովը նշել է, որ շատ սխալ է ՌԴ տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժը ասոցացնել ագրեսիայի հետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]