1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: -1824 թ. դեկտեմբերի 1-ին Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը` հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է եւ բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, այդ թվում՝ մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ եւ այլք (շարունակեց գործել մինչեւ 1924 թ.):

-1827 թ. դեկտեմբերի 1-ին Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մահանում են ճանապարհին, իսկ մնացածներն անցնում են Փոքր Ասիայի գավառներ:

-1827 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:

-1876 թ. դեկտեմբերի 1-ին թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:

-1894 թ. դեկտեմբերի 1-ին հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթը:

-1907 թ. դեկտեմբերի 1-ին Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլի» առաջին համարը։

-1915 թ. դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է եւ սարսափելի, որ դժվար է որեւէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետեւորդները, ինչպես Աթթիլայի եւ Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել, եւ մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:

-1917 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը:

-1920 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:

-1923 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

-1941 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում կազմավորվում է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:

-1955 թ. դեկտեմբերի 1-ին ծնվել է Սերժ Ավետիքյանը՝ ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր։

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]