Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ 
զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։

Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:

«Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]