Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը

Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում պաշտոնապես գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձեւաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի Է դարձել iOS եւ Android հարթակներում:

Հավելվածի մշակմամբ զբաղվում Է Ritm Media-ն, որը մտնում Է ԳՊՄ-ի մեջ:

«IT-նորույթը պատասխանատու Է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին թրենդների համար եւ թողարկվելու Է UGC-վիդեոստոկի ձեւաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշվում Է, որ ծառայությունը թույլ կտա ոչ միայն հետեւել հոլովակներին, այլեւ կոնտենտ ստեղծել:

ԳՊՄ-ում հավելվածի գործարկման մասին հաղորդել Էին սեպտեմբերի վերջին: Yappy հարթակը շարժական հավելված Է ուղղահայաց ձեւաչափով կարճ տեսանյութերի ստեղծման, փոխանակման եւ դիտումների համար: ԳՊՄ-ում խոստացել են հավելվածը նոր գործառույթներով նորացնել օգտատերերի արձագանքների հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]